SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան
15 de Enero de 2021

Հանրապետության նախագահը խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հանրապետության բնականոն կյանքի վերականգնումը Կառավարության գերակա նպատակներից է, և անհրաժեշտ է արագ ու արդյունավետ լուծումներով վերացնել պատերազմական հետևանքները: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել Հանրապետության մի շարք ենթակառուցվածքներ, այդ իսկ պատճառով հարկ է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր ու ցանցեր։ Այդ համատեքստում նախագահը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս կարճ ժամկետում մշակել նոր ծրագրեր՝ գործող ենթակառուցվածքների վերանորոգման, նոր ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև ոլորտի տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ նախատեսելով և՛ բյուջետային, և՛ արտաբյուջետային միջոցների ներգրավում։

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ գործադրվելու են գործուն ջանքեր առաջիկա երեք տարիների ընթացքում բոլոր բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ: Անդրադառնալով սակագների քաղաքականությանը՝ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ պետությունը մեկ տարվա ընթացքում շարունակելու է փոխհատուցել քաղաքացիների կոմունալ, այդ թվում՝ ջրամատակարարման ծառայությունների դիմաց վճարները՝ որոշակի ծավալներով։

Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պետական լիազոր մարմիններին՝ ջրային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների արագ կազմակերպման ու հետագա ծրագրերի հստակեցման ուղղությամբ:

Más leídas