SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Domingo 22 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Մատենադարան
«Թարգմանչաց Ավետարան»
10 de Enero de 2021

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պաշտոնական էջը ֆեյսբուքում: 

Գարդման գավառի Թարգմանչաց վանքում է պահվել մագաղաթյա երկաթագիր մի Ավետարան, որը վանքի անունով կոչվում է «Թարգմանչաց Ավետարան» (ՄՄ ձեռ. 2743): Ավետարանը 1232 թվականին օրինակել է Տիրացու գրիչը, ծաղկել է Գրիգորը (հայտնի չէ գրչության ստույգ վայրը):
Ուշագրավ է, որ այս շքեղ մատյանն ունի երկու ծաղկող` երկուսն էլ Գրիգոր անունով: Առաջին Գրիգորը, որին անվանում ենք Գրիգոր Ծաղկող, գրչի հետ նույն թվականին կատարել է համաբարբառի խորանների, ավետարանառաջների, լուսանցազարդերի ու զարդագրերի ծաղկազարդումը: Ավետարանի առաջին ստացողն է Հովհաննես քահանան:

Գրչությունից տասնամյակներ անց մատյանը ձեռք են բերում Վերին Խաչենի Գրիգոր Դոփյան իշխանը և նրա կինը՝ Սյունյաց Տարսայիճ Օրբելյանի դուստր Ասփան և նվիրում Խադավանքին, որը Դոփյանների տոհմական տապանատունն էր: Երկրորդ Գրիգորը, պահպանելով Գրիգոր Ծաղկողի գունապնակը, նկարում է ավետարանիչների պատկերներն ու տերունական շարքը: Քանի որ երկրորդ Գրիգորը Արցախում է կատարել ծաղկազարդումը, անվանում ենք Գրիգոր Արցախեցի:

«Թարգմանչաց Ավետարանի» տերունական պատկերները հագեցած են առինքնող բացառիկ հոգեկան լարումով և ներքին դրամատիզմով: Կերպարները ներկայացված են ամենայն մանրամասնությամբ: Պատկերների կախարդիչ հմայքը դիտողին հաղորդակից է դարձնում հեղինակի խորունկ ու փոթորկոտ ապրումներին:

«Քրիստոսի ծնունդը» տերունական շարքի երկրորդ պատկերն է, որտեղ սովորաբար միավորված են ծննդյան հետ կապված մի քանի դրվագներ՝ մոգերի երկրպագությունը, հովիվների ավետումը, մանկան լոգանքի տեսարանը:

«Թարգմանչաց Ավետարանում» Ծննդյան պատկերը Մատթեոսի ավետարանի սկզբում է՝ պատկերի շրջանակից վերև՝ «Ծնունդ փրկչին» մակագրությամբ:

Բեթղեհեմյան այրի կենտրոնում Տիրամայրն է, մսուրի մեջ խանձարուրով փաթաթած Հիսուսը, իսկ նրանից ձախ՝ ավանակը և գրաստը: Ըստ ավանդության՝ ավանակի ու գրաստի շնչով է տաքացել մանուկ Հիսուսը: Աստվածամայրը, ձախ ձեռքը փոքր-ինչ բարձրացրած, իսկ աջը՝ ծնկին, կիսաթեք հենված է կարմիր բարձին, որը խորհրդանշում է թագավորական գահը:

Նրանցից ձախ պատկերված են արևելքի թագավորները՝ մոգերը՝ շքեղ հանդերձներով, ձեռքներին՝ թանկարժեք ընծաներ: Մոգերը տարբեր տարիք ունեն, որ համապատասխանում է մարդկության երեք հասակներին՝ պատանեկություն, երիտասարդություն և ծերություն: Առաջին մոգը սպիտակամորուս ծերունի է, երկրորդը՝ սևամորուս և միջին տարիքի, իսկ երրորդը՝ տակավին պատանի: Մանրանկարի ստորին ձախ անկյունում խոհական տեսքով նստած է Հովսեփը՝ գլուխը հենած աջ ձեռքին, մեջքով դեպի մյուս կերպարները: Հովսեփից աջ մանկան լոգանքի դրվագն է: Պարականոն այս դրվագի հիմքում «Գիրք տղայութեան Քրիստոսի» գործն է, որի համաձայն Եվան մանկաբարձություն է անում Փրկչի ծննդյան ժամանակ, որով քավում է իր մեղքը: Եվան լողացնում է նորածին Հիսուսին, իսկ ձախում կանգնած կինը՝ Սողոմեն, սափորով ջուր է լցնում կոնքի մեջ: Մարիամից ձախ երկու հովիվներ են՝ առանց մահակների և մինչև ծնկները հասնող հանդերձով, իսկ ներքևում՝ երկու սպիտակ գառնուկներ: Ամենավերևում՝ Բեթղեհեմյան աստղի աջ և ձախ կողմերում, հրեշտակաց դասն է: Հրեշտակներից մեկը հայացքը ուղղել է հովիվներին և ավետում է Քրիստոսի ծնունդը:

Más leídas